-
19.04.2019|
01:52
Այն, որ իշխանության մեջ կան տարբեր թևեր, ու ամեն մեկը սեփական խաղն է առաջ տանում, նորություն չէ։ Առավել ուշագրավ է, թե ինչպես են նրանք միմյանց դեմ պայքարում, ոտքի տակ փորում, սեփական անձը մյուսներից վեր դասում։
-
19.04.2019|
01:47
Մարդու ամենամեծ թշնամին լեզուն է: Այս հայտնի ասացվածքն առավել կիրառական է իշխանական պատգամավորների դեպքում: Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական թիմը չնայած թվաքանակով գերազանցում է ընդդիմադիր երկու ուժերին միասին վերցրած, սակայն անգամ մեկ ընդդիմադիր ուժի քննադատությանը հակափաստարկներ չի կարողանում բերել: Սահմանափակվում են կամ «քուչի» մակարդակի խոսակցություններով, կամ անձնական վիրավորանքներով:
-
19.04.2019|
01:36
Հունիսին Աբովյան քաղաքում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն: Գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանից բացի, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտերիմն է, թեկնածու առաջադրելու ցանկություն ունի նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»:
-
18.04.2019|
12:00
«Հրապարակը» գրում է. «Կիրակի օրը «Իմ քայլը» խմբակցությունը ժողով է արել` Լիլիթ Մակունցի և Հակոբ Սիմիդյանի նյուզմեյքերությամբ, ոչ թե ԱԺ-ում, այլ սեփական գրասենյակում՝ փորձելով կանխել արտահոսքն ու օտարի աչքից հեռու քննարկել «կարևոր» հարցեր:
-
17.04.2019|
21:03
Եթե Սահմանադրությունը այսօրվա կառավարության համար գերիշխող մոտեցում է, հարց է առաջանում՝ ինչպես է ստացվել, որ առնվազն հինգ նախարարության մասով թույլ է տրված Սահմանադրության կոպիտ խախտում՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ ոլորտային մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը:
-
17.04.2019|
10:20
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օրերս ունեցած հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, թե «ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները ու նրանց հետ փոխկապակցված մարդիկ անցած էտապ են»:
-
16.04.2019|
01:23
Հեռուստատեսային ամենատարբեր հաղորդումների մասնակցելուց առաջ իշխանության որոշ ներկայացուցիչներ, պարզվում է, մարդ են մեջ գցում, որ հաղորդավարը կամ ընդդիմախոսը վատ դրության մեջ չդնի իրենց:
-
12.04.2019|
15:58
Հետևելով «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների հայտարարություններին, տպավորություն է, թե նրանք կամ դեռ չեն գիտակցել, թե ինչ կարգավիճակում են, կամ չեն հասկանում, որ ամեն խելքին եկածը լեզվին չեն տալիս։ Տարօրինակ ու անհասկանալի է անգամ նրանց վերաբերմունքը իրենց քաղաքական ուժի ու ղեկավարի հասցեին հնչող քննադատության հանդեպ։
-
09.04.2019|
01:26
Աստծո կամոք, գուցե և ճակատագրի բերմամբ, այսօր մեզ հնարավորություն է ընձեռվել մասնակիցը լինելու մի կարևոր պատմական իրադարձության՝ նշելու հայ ժողովրդի նվիրյալ զավակ, իրավամբ Հայաստանի Հանրապետության հիմնադրի պատվանունին արժանացած պետական-քաղաքական գործիչ Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակը:
-
09.04.2019|
00:52
Դեռ մի քանի ամիս առաջ «Երկրապահ կամավորականների միության» նախագահի պաշտոնը ստանձնել չկամեցող, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նախորդ շաբաթվա վերջին միաձայն ընտրվել է կառույցի ղեկավար: